Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Գրեմմի 2018-ի հաղթողները

Գրեմմի 2018-ի հաղթողները
29.01.2018 | 14:25

Նյու Յորքում կայացել է Ամերիկյան ձայնագրման ազգային ակադեմիայի «Գրեմմի» մրցանակաբաշխության 60-րդ արարողությունը։ «Տարվա ալբոմ» է ճանաչվել Բրունո Մարսի 24K Magic ալբոմը։ «Տարվա ձայնագրություն» անվանակարգում հաղթող է ճանաչվել դարձյալ Բրունո Մարսը՝ 24K Magic ալբոմի համար։ Այս ալբոմը ևս մեկ արձանիկ է ստացել լավագույն պրոդյուսերությամբ ալբոմի համար։ Երգիչը պարգևատրվել է նաև Best R&B Album անվանակարգում։ «Տարվա երգը» անվանակարգում հաղթել է Բրունո Մարսի That’s What I Like երգը։ Երգը պարգևատրվել է Best R&B Song և Best R&B Performance անվանակարգերում։
Լավագույն փոփ կոմպոզիցիան է ճանաչվել Էդ Շիրանի Shape of You երգը։ Նա ստացել է «Գրեմմի» նաև լավագույն սոլո փոփ ալբոմի համար (Divide)։ Լավագույն ռոք ալբոմ է համարվել The War On Drugs խմբի A Deeper Understanding ալբոմը։


The Rolling Stones-ը ստացել է «Գրեմմի» Blue&Lonesome ալբոմի համար՝ Best Traditional Blues Album անվանակարգում։ Շաքիրան El Dorado ալբոմի համար ստացել է «Գրեմմի»՝ Best Latin Pop Album անվանակարգում։ Best Urban Contemporary Album անվանակարգում հաղթել է The Weeknd-ը՝ իր Starboy ալբոմի համար Լավագույն ռոք երգ է ճանաչվել Foo Fighters-ի Run-ը։ Քենդրիք Լամարի Humble երգի տեսահոլովակը լավագույն տեսահոլովակ է ճանաչվել։ Այս երգը ստացել է մրցանակ նաև Best Rap Song և Best Rap Performance անվանակարգերում։ Ռիհանայի հետ նրա Loyalty զուգերգը ստացել է մրցանակ՝ Best Rap/Sung Performance անվանակարգում։ Նա է հաղթել նաև լավագույն ռեպ ալբոմ անվանակարգում՝ DAMN ռեպ ալբոմի համար։ Depeche Mode խումբը ստացել է «Գրեմմի» You Move (Latroit Remix) երգի լավագույն ռեմիքսի համար:

Դիտվել է՝ 1111

Մեկնաբանություններ